ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները

Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
29.06.2018 | 15:27

Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին մնացել են հաշված օրեր։ Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 8-ից 15-ը։

Հունիսի 29-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ փառատոնի կազմակերպիչները ներկայացրին բացման և փակման արարողթյունները, աստղերի բացումը, հետահայաց ցուցադրությունները, հատուկ ծրագրերը և փառատոնի պատվավոր հյուրերի անունները։

Բանախոսներն էին փառատոնի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, բացման և փակման արարողությունների ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը, վիդեո արտ ծրագրի համակարգող Վահագն Խաչատրյանը և ցուցահանդեսների համադրող Թերեզա Դավթյանը։

Փառատոնի հանդիսավոր բացման և փակման արարողություններն այս տարի տեղի կունենան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։

Հարգանքի տուրք կմատուցվի Ներսես Հովհաննիսյանին, Ալբերտ Մկրտչյանին և Արա Վահունուն 80 ամյա հոբելյանների կապակցությամբ։ Փառատոնի ավանդույթի համաձայն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն նրանց պատվո աստղերը։
Փառատոնի հոբելյանի առիթվ այս տարի տեղի կունենան մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում՝ «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագրում ընդգրկված ֆիլմերի ազդագրերի ցուցահանդես (ՀԲԸՄ-ում), «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատմությունը ներկայացնող պաստառների ցուցահանդես (Մոսկվա Կինոթատրոն), «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին ցուցադրվող ֆիլմերի պաստառների ցուցահանդես (Միրզոյան գրադարան), ՓԽՐՈՒՆ խմբակային միջազգային ժամանակակից արվեստի ցուցահանդես (Կինեմատոգրաֆիստների միություն), որն իրենից ներկայացնում է վիդեոարտ, ինստալյացիա։ Ցուցահանդեսները բաց կլինեն հուլիսի 8-ից 15-ը։

Հոբելյանական փառատոնի պատվավոր հյուրերն են կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ջանֆրանկո Ռոզին, Ուլրիխ Զայդլը և Շոն Բեյքերը:
Հետահայաց ցուցադրություններն այս տարի ընդգրկում են համաշխարհային ճանաչում ունեցող կինոռեժիսորներ Դարոն Արոնոֆսկու և Ջանֆրանկո Ռոզիի ֆիլմերի ընտրանին։
Փառատոնի շրջանակներում կլինի նաև հատուկ ծրագիր նվիրված ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 65 ամյակին։

Դիտվել է՝ 3144

Մեկնաբանություններ